Աշակերտների հիմնական պարտականությունները


Աշակերտների հիմնական պարտականությունները

1.Մեր դպրոցի բակն ու մասնաշենքերը մտնելուց առաջ պետք է մաքրել կոշիկները:
2. Չարդուկված հագուստով, անխնամ սանրվածքով, եղունգներով, չմաքրված ականջներով, առանց թաշկինակի դպրոց գալը ցանկալի չէ:
3. Սպորտային և տնային հագուստով դպրոց մտնել չի կարելի:
4. Դպրոցում արգելվում է օգտվել բջջային հեռախոսներից:
5. Եթե բջջայինի անհրաժեշտությունը կա,դպրոց մտնելուն պես այն հանձնել դասղեկներին:
6. Դպրոցում արգելվում է բղավել, սուլել, արտառոց ձայներ հանել:
7. Դասերի ժամանակ միջանցքում խոսել շշուկով, քայլել անաղմուկ:
8. Կրթություն ստացողի համար ոչ միայն դպրոցում, այլ ամենուրեք գրական հայերենով խոսելը պարտադիր է:
9. Դպրոցի շրջակայքը պետք է մաքուր պահել, վերանորոգել անսարք գույքը:
10. Ծառերը, ցուցատախտակները, գծապատկերները գիտակցորեն վնասող աշակերտները պատժվում են:
11. Դպրոցում խրախուսվում են շնորհալիները,մաքրակենցաղ երեխաները, հնարամիտները, հումորի զգացում ունեցողները:
12. Գերազանցիկները և բացառիկ ընդունակություններ ցուցաբերողները պարգևատրվում են:
13. Ոչ ոք իրավունք չունի մեր աշակերտներին սաստել սեփական կարծիքն արտահայտելիս:
14. Ոչ ոք իրավունք չունի նրանց հեգնել, ծաղրել կամ նվաստացնել սեփական տեսակետների համար:
15. Մեր դպրոցին հատուկ են կարիքավորին կարեկցելը, բարի հարևան լինելը, կռվարարներին հաշտեցնելը, ներելը:
16.Օգնեք և ուրախություն բերեք տարեց մարդկանց:
17. Տղաներն աղջիկներին չպետք է նեղացնեն:
18. Մարդկանց, ինչպես նաև կենդանիներին, խփել չի կարելի:
19. Երեխային ծեծողը պատժվում է:
20. Գնահատվում են ուղղախոսությունն ու ճշտապահությունը:
21. Ստախոսը կշտամբվում և պատժվում է:
22. Գողությունը պատժելի է:
23. Մեր դպրոցի առօրյային ծանոթանալու նպատակով կարող եք հրավիրել ձեր մտերիմներին ու ծանոթներին` նախապես իրազեկելով տնօրենին:
24. Դպրոց այցելած հյուրերին ուղեկցել ուսուցչանոց կամ ներկայացնել տնօրենին:
25. Դպրոցի տարածքում բնակվող և այլ տեղ հիմնական կրթություն ստացող երեխաները դպրոցի տարածք կարող են մտնել միայն տնօրենի թույլտվությամբ:
26. Տուն գնալուց առաջ փակել պատուհանները, անջատել էլեկտրական սարքերը, ստուգել անձնական իրերի առկայությունը, ապահովել դասարանի մաքրությունը:
27. Պատիժներն ու խրախուսանքները սահմանում է տնօրինությունը: Մեկ ուսումնական տարվա ընթացքում երկու նկատողության արժանացած աշակերտը հեռացվում է դպրոցից:
28. Ծնողների կամավոր հանգանակոււթյունները ծախսում է ծնողական համայնքը:
29.Առավոտյան դպրոց ներկայանալ զանգից առնվազն 15 րոպե շուտ:
30 .Փախուստը և ուշացումը դասերից պատժելի է: