1. Աշակերտի անձնական գործ.


Աշակերտի անձնական գործ

Աշակերտի անձնական գործն իր մեջ ներառում է սովորողի և ծնողների տվյալները:

Այն պարտադիր է I-XII դասարանների յուրաքանչյուր աշակերտի համար:

Պահանջվող տեղեկանքները լրացվում են ընթեռնելի ձեռագրով և հայերեն լեզվով:

Աշակերտի անձնական տվյալները լրացնելիս անհրաժեշտ է , որ ձեռքի տակ լինի աշակերտի ծննդյան վկայականի բնօրինակը:

Յուրաքանչյուր ուսումնական տարվա I , II կիսամյակի և ուստարվա ավարտին դասղեկը պարտավոր է լրացնել կիսամյակը և տարին, գնահատականները, մանկավարժական խորհրդի որոշումը աշակերտին հաջորդ տարին փոխադրելու մասին:

Այս ամենը հաստատվում է տնօրենի կնիքով և ստորագրությունով:

Պարտադիր է, որ ուստարվա վերջում դասղեկը գրի աշակերտի բնութագիրը: