Դասամատյան


Դասամատյան

(վարելու կարգը)

Դասամատյանը հանրակրթական ուսումնական հաստատության համար հատուկ հաշվառման փաստաթուղթ է, որի ճիշտ վարումը պարտադիր է ուսուցչի և դասվարի (դասղեկի) համար:
Հաստատության տնօրենը ( կամ տնօրենի տեղակալը ) պարտավոր է ապահովել դասամատյանի պահպանումը, սույն կարգի համաձայն վարումը և խնամքով օգտագործումը:
Հաստատության տնօրենի համապատասխան տեղակալը ( կամ տնօրենը ) պարտավոր է.
1) դասամատյանը գործածության մեջ դնելուց առաջ « սովորողների առաջադիմության և հաճախումների ընթացիկ հաշվառմանը» հատկացված էջերը բաշխել ուսումնական պլանով նախատեսված առարկաների միջև, հաշվի առնելով տարվա ընթացքում այդ առարկաներին հատկացված ժամերի քանակը, առանձին առարկաների պարապմունքներին դասարանը խմբերի բաժանելու, հանգամանքը: 2) դասամատյանը գործածության մեջ դնել ստորագրելուց և կնիքով վավերացնելուց հետո. 3) ամիսը առնվազն մեկ անգամ, ստուգել դասամատյանի վարման ընթացքը և ուսուցչին կամ դասվարին ( դասղեկ ) ուղղված դիտողությունները գրանցել « Դիտողություններ դասամատյանը վարելու մասին » բաժնում : Դիտողություններն ու հանձնարարականները պետք է ձևակերպել հստակ և առարկայական:
Դասարանի ղեկավարը ( դասվարը ) պարտավոր է.
1) «Բովանդակություն » բաժնում տնօրինության կողմից կատարված ըստ առարկաների էջերի բաշխման՝ լրացնել դասավանդվող ուսումնական առարկաների անվանումները, նշել էջերը.
2) դասամատյանում, ըստ անձը հաստատող փաստաթղթի ( անձնագիր, ծննդյան վկայական ), այբբենական կարգով գրել սովորողների ցուցակը ( ազգանունը, անունը, հայրանունը ) և դասացուցակը. 3) ուսումնական տարվա ընթացքում տվյալ դասարան ընդունված սովորողների ազգանունը, անունը, հայրանունը գրել եստ հերթական համարի : Տարվա ընթացքում ուսումնական հաստատությունից ազատված սովորողների հերթական համարանիշը ոսվորողների անվանացանկում և առարկաներին հատկացված էջերում վերցնել օղակի մեջ. 4) ցուցակում գրել նաև այն սովորողի ազգանունը, անունը, հայրանունը, որի ուսուցումը կազմակերպվում է անհատական, տնային կամ հիվանդանոցային պայմաններում : Դասամատյանում անհատական, տնային կամ հիվանդանոցային պայմաններում սովորողի առաջադիմության մասին տվյալների, տեղեկանքի հիման վրա գրանցել ուսումնական առարկաներից սովորողի ստացած գնահատականները. 5) Ուսումնական տարվա սկզբում ճշգրտված տվյալների հիման վրա լրացնել « Տեղեկություններ սովորողների մասին » բաժինը. 6) « Սովորողների հաճախումների հաշվառում» բաժնում գրանցել սովորողների բաց թողած դասաժամերի քանակը, ըստ օրերի, կիսամյակների և ուսումնական տարվա. 7) Տնօրենի տեղակալի ( տնօրենի ) կատարած բաշխման հիման վրա համապատասխան էջերում լրացնել « Առարկայի անվանումը », « Ուսուցչի ազգանունը, անունը, հայրանունը». 8) Լրացնել « Տեղեկություններ սովորողների արտաուսումնական գործունեության մասին » բաժինը. 9) «Սովորողի առաջադիմության հաշվառման ամփոփագրում» լրացնել սովորողների ցուցակը 4-րդ կեդի 2-րդ ենթակետում նշված կարգով, ինչպես նաև լրացնել « Մանկավարժական խորհրդի որոշումը » բաժինը:
Առարկայի ուսուցիչը պարտավոր է .
1) «Առարկայի անվանումը» բաժանում յուրաքանչյուր առարկայի համար առանձնացված էջերում կատարել սովորողների գնահատականների և հաճախումների գրանցում . 2) «բ» տառով նշել սովորողի բացակայությունը, ուշացած սովորողի դեպքում « բ » տառի վերջում ավելացնել « ու » տառը. 3) Սխալ գրառում կատարելիս, գրառման վրա դնել գիծ, սխալ գնահատական գրանցելու դեպքում սյունակի վերջում գրանցել սովորողի համարանիշը և փակագծերի մեջ՝ ճիշտ գնահատականը, կատարել գրառում « ուղղումն իմն է » և ստորագրել :
Բացառիկ դեպքերում մեկից ավելի սխալ գրառում կատարելիս գիծ քաշել ամբողջ սյունակի վրա և աջ սյունակում կատարել ճիշտ գրառում՝ նշելով « ուղղումն իմն է » և ստորագրել : Կատարված գրառման մասին նույն օրը ուսուցիչը տեղյակ է պահում տնօրենի համապատասխան տեղակալին, որը «Դիտողությունների դասամատյանը վարելու մասին » բաժնում գրանցվում է կատարված փոփոխությունը և ստորագրում. 4) « Սովորողների առաջադիմության հաշվառման ամփոփագիր » բաժնում թույլ տրված վրիպակը ուղղել 3-րդ ենթակետում նշված կարգով. 5) « Առարկայի անվանումը» բաժնի աջ էջում « Դասի բովանդակությունը » սյունակում կատարել դասի բովանդակության վերաբերյալ գրառում. 6) Զույգ դասաժամերի դեպքում անհրաժեշտ է գրել յուրաքանչյուր դասի ամիսամսաթիվը և բովանդակությունը. 7) « Տնային հանձնարարություն » սյունակում գրել առաջադրանքի կատարման բնույթը, դասագրքերի էջերի, խնդիրների և վարժությունների համարները, գործնական աշխատանքները, լրացուցիչ գրականությունը և այլն. 8) « Ռուսաց լեզու » և « Օտար լեզու » հատկացված էջերում « Դասի բովանդակությունը » և « Տնային հանձնարարություն » սյունակները լրացնել համապատասխան լեզվով. 9) Լրացնել « Տեղեկություններ սովորողների ֆիզպատրաստության ցուցանիշների մասին» բաժնի պահանջները. 10) «Սովորողների առաջադիմության հաշվառման ամփոփագիր» բաժնում սովորողի կիսամյակային գնահատականը (ԿԳ) հաշվարկել կիսամյակի ընթացքում գնահատման հիմնական տեսակներից ստացած միավորային գնահատականների միջին թվաբանականի (Մ) և կիսամյակային ամփոփիչ աշխատանքից ստացած գնահատականի (Կ) միջին թվաբանականով և այն մոտարկել ամբողջ թվով.
Դասամատյանի պահպանման ժամկետը 5 տարի է, իսկ դասամատյաններից հանված առաջադիմության ամփոփագրերը՝ 25 տարի:Դասամատյանում գրանցումները պետք է լինեն ընթեռնելի ձեռագրով՝ լրացված կապույտ մածուկով: