Չափ․ եվ ծրագրեր

ԳԼՈՒԽ 2

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 6. Հանրակրթության պետական չափորոշիչը

  1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) շրջանավարտներին ներկայացվող  որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների եւ ուսումնական բնագավառների.

3) հենքային ուսումնական պլանը  եւ առարկայացանկերի ձեւավորման հիմնական սկզբունքները.

4) սովորողների գնահատման ձեւերը, սանդղակը, հաշվառման կարգը:

  1. Հանրակրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի եւ ուսումնական հաստատությունների համար:
  2. Հանրակրթության պետական չափորոշիչը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Հենքային ուսումնական պլանը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի նորմատիվային ծավալը` ըստ ուսումնական տարիների` արտահայտված ուսումնական պարապմունքների ժամաքանակով (դասաժամերով), ներառյալ` ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակները:
  4. Ուսումնական բնագավառներին հատկացվող պարտադիր նվազագույն ժամաքանակը հիմնական դպրոցում չի կարող լինել ընդհանուր նորմատիվային ժամաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս