Ուսոցիչների պարտ.

Ուսուցիչները պարտավոր են


  1. Համաձայն կրթական չափորոշիչների՝ ապահովել աշակերտների կողմից ծրագրային նյութի պահանջվող մակարդակի յուրացումը:
  2. Աշակերտին զինել գիտելիքների հիմունքներով:
  3. Դասապրոցեսը դարձնել արդյունավետ, ուսուցանվող նյութը` հետաքրքիր և մատչելի:
  4. Օգտագործել ժամանակակից նոր տեխնոլոգիաներ, դասավանդման նոր մեթոդներն ու եղանակները:
  5. Դասի տեսական մասն ամրապնդել կյանքի կարևոր գործնական հմտություններով ու կարողություններով:
  6. Օգտագործել ուսուցման այնպիսի մեթոդներ, որոնք կնպաստեն աշակերտների հետաքրքրության, ակտիվության մեծացմանը, ինքնուրույն մտածելու և ստեղծագործելու կարողությանը:
  7. Ժամանակին անցկացնել և ստուգել թեմատիկ և ամփոփիչ գրավոր աշխատանքները:
  8. Ճիշտ կառուցել ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունը:
  9. Կազմակերպել արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներ.

ա) այդ միջոցառումները ու էքսկուրսիաները կազմակերպելիս ներգրավել ակտիվ ծնողներին, միջոցներ ձեռնարկել երեխաների անվտանգությունը ապահովելու համար,

բ) էքսկուրսիա տանելիս նախապես տեղյակ պահել տնօրինությանը:

  1. Կազմակերպել առարկայական խմբակներ, անցկացնել օլիմպիադաներ,առարկայական շաբաթներ:
  2. Լրջորեն և սիստեմատիկաբար զբաղվել ինքնակրթությամբ:
  3. Հետևել դպրոցի շենքի և գույքի պահպանմանը:
  4. Պատասխանատվություն կրել աշակերտների առողջության պահպանման և անվտանգության ապահովման համար:
  5. Դպրոց ներկայանալ դասից առնվազն 20 րոպե շուտ:
  6. Մասնակցել դպրոցում կազմակերպվող խորհրդակցություններին, ժողովներին և դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին:
  7. Դասից առաջ ուսուցչանոցից վերցնել դասամատյանը և դասարան մտնել դասին անհրաժեշտ բոլոր պարագաներով:
  8. Դասն սկսվելուն պես կատարել աշակերտների հաճախումների հաշվառում` նշելով բացակայությունները և ուշացումները, հաճախակի ուշացող և բացակայող աշակերտների մասին տեղյակ պահել տնօրինությանը:
  9. Դասամատյանի համապատասխան տեղում ժամանակին լրացնել դասի թեման և տրվող հանձնարարությունները:
  10. Սովորողներին նշանակած գնահատականները հրապարակել և պարտադիր գրանցել Dasaran.am կայքում:
  11. Կիսամյակի վերջին դասաժամին ամփոփել տվյալ առարկայից աշակերտի ստացած գնահատականները:
  12. Դասամատյանում չկատարել որևիցէ ջնջում կամ ուղղում: Նման անհրաժեշտության դեպքում դիմել փոխտնօրենին:
  13. Ծայրահեղ պատճառով աշխատանքի չներկայանալու դեպքում նախորոք տեղյակ պահել տնօրենին:
  14. Հարգելի կամ անհարգելի պատճառներով աշխատանքից բացակայող ուսուցիչները հաջորդ օրը աշխատանքի ներկայանալիս, մինչև դասարան մտնելը, պարտավոր են տնօրենին գրավոր բացատրություն տալ բացակայելու մասին, թույլտվություն ստանալ և անցնել աշխատանքի:
  15. Մշտապես ձեռքի տակ ունենալ առարկայական ծրագիր` հաստատված փոխտնօրենի կողմից:
  16. ՈՒնենալ առարկայական թեմատիկ պլան` հաստատված փոխտնօրենի կողմից:
  17. Սովորողների ծնողների հետ չառնչվել դաստիարակչական հարցերից դուրս հարցերով: Նման անհրաժեշտություն առաջաբնալու դեպքում դիմել տնօրենին:
  18. Կարգապահական խախտում կամ խրախուսելի արարք կատարած աշակերտին չպատժել կամ չխրախուսել գնահատականի իջեցումով կամ բարձրացումով:
  19. Դասամիջոցն աշակերտի հանգստի համար է: Չի կարելի ծառայեցնել այն տվյալ դասին:
  20. Դասղեկի հրավերով պարտադիր մասնակցել ծնողական ժողովին: Բացի այս ամենից ուսուցիչը պետք է օժտված լինի մասնագիտական կայուն գիտելիքներով, մարդկանց հետ շփվելու հմտությամբ, տիրապետի մանկավարժության, հոգեբանության հիմունքներին:
  21. Ծնողական ժողովներին առանձին սաների ստացած գնահատականները ներկայացնել միայն սահմանված կարգով և աշակերտի մասին կարծիքներ չհայտնել ընդհանուրի ներկայությամբ` ծնողին դնելով անցանկալի իրավիճակի մեջ: Նման հարցերը նպատակահարմար է քննարկել ծնողի հետ առանձին և խիստ անհատական:
  22. Աշխատանքի ներկայանալ մշտապես կոկիկ ուսուցչավայել հագուստով, ունենալ նրբակիրթ շարժուձև և էթիկայի կանոնների համապատասխան պահվածք և պարկեշտ կեցվածք:
  23. Վերջին ժամը պարապելուց հետո պարտադիր ուղեկցել երեխաներին մինչև դպրոցի մուտքը:

Խիստ արգելվում է`

  • դպրոցի շենքում և նրանից դուրս բարձր ձայնով, անհարգալից դիմելաձևով, վիրավորական արտահայտություններով դիմել գործընկերներին,
  • ուշանալ աշխատանքից,
  • հերթապահության ժամին չլինել նշված հարկում կամ վայրում,
  • դասը վարել բարձր ձայնով` օգտագործելով աշակերտի անձը վիրավորող արտահայտություններ,
  • դասի ընթացքում զբաղվել կողմնակի աշխատանքներով (տետրի ստուգում, աշակերտների հետ դասի թեմայից դուրս հարցերի քննարկում, բջջային հեռախոսով խոսել և այլն),
  • զանգից շուտ դուրս գալ դասարանից` ազատ արձակելով աշակերտներին,
  • դասը խանգարող աշակերտներին անկյուն կանգնեցնել կամ դուրս հանել դասարանից,
  • մատյանը փոխանցել աշակերտի միջոցով,
  • կիսվող դասաժամերին աշակերտներին տեղափոխել դասարանից դասարան զանգը հնչելուց հետո,
  • դասի ժամանակ աշակերտին դուրս թողնել,
  • անցկացնել էքսկուրսիաներ` խախտելով սահմանված կարգը,