ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԴՊՐՈՑԻՑ

III. ՍՈՎՈՐՈՂԻ ԱԶԱՏՈՒՄԸ ԴՊՐՈՑԻՑ
1. Սովորողի ազատումը դպրոցից կատարվում է.
1) ծնողի դիմումի հիման վրա,
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա,
3) առանց դիմումի դպրոցից հեռացած սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան
և ուսումնական տարվա վերջում հանվում է հաշվառումից:

2. Ոչ պետական, մասնագիտացված դպրոցների կամ այլընտրանքային
ծրագրում ընդգրկված սովորողների ազատումը կամ այլ դպրոց
տեղափոխումը կարող է կատարվել նաև ծնողի և տվյալ դպրոցի միջև կնքված
պայմանագրային դրույթները սովորողի կամ ծնողի կողմից չպահպանելու
դեպքում: