Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր

I. Դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր
Ծննդյան վկայական, 3×4 չափի երկու լուսանկար և հաշվառման մասին տեղեկանք: Այն փաստաթղթերն են, որոնք անհրաժեշտ է ներկայացնել դպրոց` առաջին դասարան ընդունվելու համար: «Երեխային առաջին դասարան ընդունելու համար ծնողը դիմում է գրում դպրոցի տնօրենին: Ինչպես նաև ներկայացնում է բնակության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք: Պետք է ներկայացնել ծննդական, եթե երեխան անձնագիր ունի, կարող է ներկայանալ անձնագրի բնօրինակով: Դպրոցում լրացվում է նաև աշակերտի անձնական գրքույկը: